Լրատվամիջոցներ. Ռումինիայի նախագահը կայցելի Ադրբեջան
  Լրատվամիջոցներ.  Ռումինիայի նախագահը կայցելի Ադրբեջան
17:10     01 02 2023    
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը փետրվարի 2-3-ը կայցելի Ադրբեջան, «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով 2023 թվականի փետրվարի 2-3-ը պաշտոնական այցով Ադրբեջան կժամանի Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը»,-հայտնել է աղբյուրը։

Այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ Ալիևի և Յոհանիսի միջև, երկու երկրների նախագահները կքննարկեն երկկողմ համագործակցության հետագա զարգացումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, առևտուրը, ներդրումները, թվայնացումը, գյուղատնտեսությունը, կրթությունը և մշակույթը։

Պետությունների ղեկավարները կքննարկեն նաև տարածաշրջանային նախագծերի իրականացումը, ինչպիսին է Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման նախագիծը, կարծիքներ կփոխանակեն թվային ոլորտում նմանատիպ նախագծեր նախաձեռնելու շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռումինիա   Ադրբեջան  


Լրահոս