Հունգարիայի վարչապետ. Ես շատ բան եմ սովորել նախագահ Ալիևից
  Հունգարիայի վարչապետ.  Ես շատ բան եմ սովորել նախագահ Ալիևից
11:17     31 01 2023    
Ադրբեջանը հարավում սահմանակից է Իրանին, հյուսիսում՝ Ռուսաստանին։ Հունգարիան արևմուտքում սահմանակից է Գերմանիային, արևելքում՝ Ռուսաստանին։ Մենք անցել ենք դրա միջով: Մենք գիտենք իրավիճակը: Մենք գիտենք, թե որքան դժվար է կառավարել ժողովրդին նման ծանր վիճակում։ Դա մեզ շատ օգնեց բարեկամության ամրապնդման գործում։

Ըստ Zinvor.info-յի՝ այս մասին Հունգարիայի վարչապետն ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատվին տրված պաշտոնական ճաշի ժամանակ։

«Մենք միմյանց հասկանում ենք արտաքին քաղաքականության մեջ։ Վերջին տասը տարիների ընթացքում ես շատ բան եմ սովորել նախագահ Ալիևից՝ ինչպես պետք է լավ ղեկավարել երկիրը ծայրահեղ ծանր վիճակում։ Ցավոք սրտի, ես չկարողացա ընդունել նրա ողջ գիտելիքները, քանի որ մենք հակված ենք արմատականության, իսկ նա ավելի չափավոր հայացքներով հայտնի քաղաքական գործիչ է։ Ես պետք է նրանից սովորեմ, թե ինչպես չափավոր ձևով ավելի հաջողակ դառնալ միջազգային ասպարեզում»,- ասել է Վիկտոր Օրբանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հունգարիա   Ադրբեջան  


Լրահոս