Նախագահ. Մենք հույս ունենք տեսնել հունգարական ընկերությունների մասնակցությունը Ղարաբաղի վերականգնմանը
  Նախագահ.  Մենք հույս ունենք տեսնել հունգարական ընկերությունների մասնակցությունը Ղարաբաղի վերականգնմանը
10:15     31 01 2023    
Այժմ Եվրոպային ավելի շատ են անհրաժեշտ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները, քան նախկինում։ Մենք պատրաստ ենք ավելացնել մեր առաքումները և, իհարկե, ցանկանում ենք համագործակցություն սկսել բարեկամ երկրների հետ։ Եվ այսօր մենք կստորագրենք համապատասխան Փոխըմբռնման հուշագիր, որը դուռ կբացի էներգետիկ ոլորտում երկարաժամկետ համագործակցության համար։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, հունվարի 30-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։

«Բայց, իհարկե, ոչ միայն դա, որովհետև մենք համագործակցել ենք նաև կրթության և մշակույթի ոլորտում։ Մենք հույս ունենք տեսնել հունգարական ընկերությունների մասնակցությունը Ղարաբաղի վերականգնմանը։ Այսօր մենք պարոն վարչապետի հետ քննարկել ենք այս և այլ հարցեր»,- նշել է պետության ղեկավարը։

Նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հրավիրել է իրեն հարմար պահին այցելել Ադրբեջան և շարունակել ակտիվ երկխոսությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս