Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Մոսկվայի առաջնահերթ խնդիրներից է. ՌԴ ԱԳՆ
 Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Մոսկվայի առաջնահերթ խնդիրներից է.  ՌԴ ԱԳՆ
15:23     30 01 2023    
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի առաջնահերթ խնդիրների թվում է։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարարությունը` պատասխանելով ԶԼՄ–ների հարցերին։

Մեկնաբանության մեջ նշվում է, որ Ռուսաստանը երկու հանրապետությունների հետ կապված է ընդհանուր պատմությամբ, հոգևոր-մշակութային մտերմությամբ, ժողովուրդների ամուր բարեկամությամբ։ Ռուսաստանը, որն անմիջականորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգռված է այդ տարածաշրջանի կայունությամբ և բարգավաճմամբ, տրանսպորտային-լոգիստիկ, առևտրաներդրումային, տեխնոլոգիական հնարավորությունների փոխշահավետ օգտագործմամբ և բացահայտմամբ։ Հենց դրան են ուղղված ռուսական դիվանագիտության ջանքերը։

«Մենք ինտենսիվ աշխատում ենք տարածաշրջանում կուտակված կոնֆլիկտային ներուժի հաղթահարման ուղղությամբ։ Այս առումով առաջնային խնդիրներից մեկը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։ Հիմք են հանդիսանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները: Համոզված ենք, որ գործընթացի հաջողությունն ամբողջությամբ կախված է այդ եռակողմ պայմանավորվածությունների հստակ իրագործումից», - նշվում է հաղորդագրության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ  


Լրահոս