Ադրբեջանական նավթի գինը հասել է 90 դոլարի
Ադրբեջանական նավթի գինը հասել է 90 դոլարի
14:18     27 01 2023    
Համաշխարհային շուկայում Azeri Light տեսակի նավթի մեկ բարելի գինն աճել է 0,45 դոլարով կամ 0,55%-ով՝ հասնելով 89,94 դոլարի։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է նավթի շուկայում աղբյուրը։

Ֆոնդային բորսաներում Brent տեսակի նավթը վաճառվում է մեկ բարելի դիմաց 87,28 դոլարով։

Ադրբեջանի այս տարվա պետբյուջեում նավթի գինը սահմանվել է 50 ԱՄՆ դոլարի մակարդակում։

Հիշեցնենք, որ Azeri Light նավթի նվազագույն գինը գրանցվել է 2020 թվականի ապրիլի 21-ին (15,81 դոլար), իսկ առավելագույն գինը՝ 2008 թվականի հուլիսին (149,66 դոլար):

ARMENIA.AZ
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նավթ  


Լրահոս