Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, հունվարի 24-ին քաղաքական փորձագետ Դմիտրի Կուլիկովի հաղորդման եթերում՝ հայազգի «փորձագետ» Արայիկ Ստեփանյանը սադրիչ արտահայտություններ է արել Ադրբեջանի դեմ։
Նրա խոսքով, Ղարաբաղյան Առաջին և Երկրորդ պատերազմների ժամանակ Ադրբեջանը միտումնավոր ռազմաճակատ է ուղարկել երկրում ապրող փոքրաթիվ ժողովուրդների ներկայացուցիչներին և ցանկացել է ազատվել նրանցից։
Իրեն «աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ» անվանող «փորձագետի» սադրիչ հակաադրբեջանական հայտարարություններին այլ բանախոսների կողմից արձագանք չի եղել։
Ստեփանյանը պնդել է, որ պաշտոնական Կիևը միտումնավոր Ուկրաինայում բնակվող հունգարացիներին ուղարկել է Ուկրաինայի արևելք պատերազմին, և ուղիղ եթերից օգտվելով՝ չի մոռացել արտահայտել իր հակաադրբեջանական դիրքորոշումը։
Նշենք, որ Ադրբեջանի դեմ սադրանքներ պարբերաբար հնչում են պետական ֆինանսավորմամբ ռուսական հեռուստաալիքներով ու զանքվածային լրատվամիջոցներով։ Այս սադրանքները նկատվել են Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից առաջ, ընթացքում և հետո։