Հունվարի 20-ի ողբերգությունը պետք է որակել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն
 Հունվարի 20-ի ողբերգությունը պետք է որակել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն
12:26     19 01 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հունվարի 20-ի՝ Ազգային սգո օրվա կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասվում է.

«Հունվարի 20-ի ողբերգությունը վճռորոշ ազդեցություն ունեցավ Ադրբեջանի ազգային ինքնության ձևավորման վրա և շրջադարձային դարձավ Ադրբեջանի պետական անկախության վերականգնման գործում։ 33 տարի առաջ խորհրդային ռեժիմի կողմից ռազմական, քաղաքական և բարոյական ագրեսիայի ենթարկված Ադրբեջանի ժողովուրդը ցույց տվեց իր հավատարմությունը պայքարի պատմական ավանդույթներին։ Այդ արյունալի օրը արդարության պաշտպանության համար իրենց կյանքը տված հայրենիքի զավակները լուսավոր էջ գրեցին մեր ժողովրդի սխրանքների տարեգրության մեջ։

1990 թվականի հունվարի 20-ին, որը մեր պատմության մեջ մտավ ողբերգության հետ մեկտեղ որպես ազգային հպարտության օր, ադրբեջանական ժողովուրդն ամբողջ աշխարհին հայտարարեց, որ արժանի է ապրել ազատ, ինքնիշխան և անկախ։ Չնայած նրան, որ արդեն անցել է 33 տարի, հունվարի 20-ի իրադարձություններին՝ իրենց բնույթով և մասշտաբով, հանդիսանալով 20-րդ դարի ամենասարսափելի հանցագործություններից մեկը, որտեղ կոպտորեն խախտվել են միջազգային իրավական բոլոր փաստաթղթերը, չեն տրվել միջազգային իրավական գնահատական։ Նախկին Խորհրդային Միության ղեկավարությունն անմիջական պատասխանատվություն է կրում այս հանցագործության համար։

Միջազգային իրավունքի համաձայն՝ հունվարի 20-ի միջադեպը պետք է որակվի որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, իսկ դրա պատվիրատուներն ու մեղավորները պետք է պատժվեն։ Այսօր ցնծում են՝ Ադրբեջանի անկախության, ինչպես նաև մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար զոհված մեր նահատակ հերոսների հոգիները։ Ադրբեջանական խիզախ բանակը Հաղթանակած Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ ազատագրեց մեր տարածքները, որոնք 30 տարի օկուպացված էին թշնամու կողմից, վերականգնվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ձեռնարկված գործողություններին այսուհետ էլ արժանի պատասխան կտրվի»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս