Հունվարի 20-ի ողբերգությանը նվիրված դասեր կանցկացվեն Ադրբեջանի դպրոցներում
Հունվարի 20-ի ողբերգությանը նվիրված դասեր կանցկացվեն Ադրբեջանի դպրոցներում
15:00     16 01 2023    
Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևը հրաման է ստորագրել՝ «Հունվարի 20-ի ողբերգության 33-րդ տարելիցի կապակցությամբ Գիտության և կրթության նախարարության գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին։

Zinvor.info-ն հայտնում է, որ փաստաթղթի համաձայն հունվարի 19-ին՝ հունվարի 20-ի ողբերգության տարելիցին նվիրված հատուկ պարապմունքներ կանցկացվեն բարձրագույն, միջնակարգ, միջին մասնագիտական և հանրակրթական ուսումնական հաստատություններում։

Միաժամանակ նախատեսվում է դպրոցներում կազմակերպե՝լ հիշարժան ամսաթվին նվիրված գրքերի, լուսանկարների և արվեստի ցուցահանդեսներ, գրական և գեղարվեստական մրցույթներ։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս