Իլհամ Ալիև. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄԷ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը բարեկամության և եղբայրության օրինակ է
  Իլհամ Ալիև.  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄԷ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը բարեկամության և եղբայրության օրինակ է
09:20     16 01 2023    
Հունվարի 15-ին Աբու Դաբիում կայացել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Պետության ղեկավարը երախտագիտությունն է հայտնել այցի հրավերի համար և ասել, որ բարձր է գնահատվում Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությունը՝ Ադրբեջանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ քննարկումներում, և որ այն հանդիսանում է բարեկամության և եղբայրության օրինակ:

Նախագահները նշել են, որ Ադրբեջանը և Արաբական Միացյալ Էմիրությունները խաղաղասեր պետություններ են, և ընդգծել են տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը։

Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանը և Արաբական Միացյալ Էմիրությունները սերտ համագործակցում են քաղաքական, տնտեսական, անվտանգության և այլ ոլորտներում, ընդգծվել է այդ հարաբերությունների հետագա ընդլայնման կարևորությունը։ Պետությունների ղեկավարների սահմանած քաղաքական գծին համապատասխան՝ նշվել է երկու երկրների պատվիրակությունների տարբեր մակարդակներով փոխայցելությունների կարևորությունը։

Մեր պետության ղեկավարն նշել է, որ նախագահ Շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանի ղեկավարությամբ Արաբական Միացյալ Էմիրությունները հասել են կարևոր հաջողությունների և նշանակալի տեխնոլոգիական նվաճումների, և շնորհավորել է այս կապակցությամբ։

Իր հերթին նախագահ Շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանը շնորհավորել է՝ Ադրբեջանին նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ ձեռք բերված նվաճումների և հաղթանակների կապակցությամբ։

Իլհամ Ալիևը Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին հրավիրել է այցելել Ադրբեջան։

Հրավերն երախտագիտությամբ ընդունվել է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄԷ  


Լրահոս