«Այսօր մեր երկրում բոլորն ունեն հավասար իրավունքներ և ազատություններ» - Ի.Ալիևը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյա համայնքին
 «Այսօր մեր երկրում բոլորն ունեն հավասար իրավունքներ և ազատություններ» -  Ի.Ալիևը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյա համայնքին
09:12     05 01 2023    
Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի ուղղափառ քրիստոնյա համայնքին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ Ազերթաջին հղումով, շնորհավորանքում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ.

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ադրբեջանի ողջ քրիստոնեական համայնքին Սուրբ Ծննդի առթիվ, յուրաքանչյուրիդ փոխանցում եմ երջանկության և բարօրության մաղթանքները։

Ադրբեջանում, որտեղ պատմականորեն տիրում է բարեկամության և եղբայրության մթնոլորտ, համակեցության բարձր մշակույթ, տարբեր ժողովուրդների և կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ դարեր շարունակ ապրել են խաղաղության և հանգստության մեջ։ Այսօր աշխարհում մուլտիկուլտուրալիզմի կենտրոններից մեկը ճանաչված և միջքաղաքակրթական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցող մեր երկրում՝ անկախ լեզվից, կրոնից, ազգությունից, բոլորն ունեն հավասար իրավունքներ և ազատություններ։ Մշակութային բազմազանության, հումանիստական բարձր սկզբունքների, մեր հասարակության մեջ հարյուրավոր տարիների ընթացքում ձևավորված հանդուրժողականության հարուստ ավանդույթների պահպանումն ու խթանումը հանդիսանում են մեր պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։

Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ մեր քրիստոնյա հայրենակիցները, ինչպես և Ադրբեջանի մյուս ազգային-կրոնական խմբերը, պահպանելով իրենց ավանդույթներն ու սովորույթները, լեզուն և մշակույթը, ակտիվորեն մասնակցում են հասարակական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներին, պատշաճ կերպով կատարում իրենց քաղաքացիական պարտքը՝ մեր հանրապետությունում ընթացող զարգացման ու արարման մեծ գործընթացում։

Սիրելի բարեկամներ!

Սուրբ Ծնունդը նորացման, մաքրության, ողորմության և բարության զգացումների խորհրդանիշն է: Եվս մեկ անգամ բոլորիդ փոխանցում եմ տոնական շնորհավորանքներն այս սուրբ օրվա կապակցությամբ, մաղթում երջանկություն ձեր ընտանիքներին, բարօրություն՝ ձեր օջախներին։

Շնորհավոր Սուրբ Ծննդի տոնը»:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս