Ադրբեջանի և ԱՄԷ ԱԳՆ ղեկավարները քննարկել են համագործակցության հետագա հեռանկարները
Ադրբեջանի և ԱՄԷ ԱԳՆ ղեկավարները քննարկել են համագործակցության հետագա հեռանկարները
10:34     03 01 2023    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ ԱՀ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահայանի միջև։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են՝ երկկողմ և միջազգային հարթակներում Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունների բարձր մակարդակը և քննարկել հարաբերությունների հետագա հեռանկարները։ Վստահություն է հայտնվել, որ նոր 2023 թվականին համագործակցությունը կշարունակի զարգանալ քաղաքական, տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում։

Նախարար Ջեյհուն Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև հետհակամարտային շրջանում մեր երկրի կողմից իրականացվող վերականգնման աշխատանքների մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄԷ   Ադրբեջան  


Լրահոս