Իլհամ Ալիևը հաստատել է 2023 թվականի պետական ​​բյուջեն
 Իլհամ Ալիևը հաստատել է 2023 թվականի պետական ​​բյուջեն
15:30     30 12 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է՝ «2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը, որն ընդունվել է դեկտեմբերի 9-ին Միլլի Մեջլիսում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքին, հաջորդ տարի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 30,774 մլն մանաթ, ծախսերը՝ 33,353,3 մլն մանաթ, դեֆիցիտը՝ 2,579,3 մլն մանաթ, ինչը տարեկան կտրվածքով 17%-ով պակաս է։

Բյուջեի եկամուտների կառուցվածքում 30,017 մլն մանաթը կկազմեն կենտրոնացված եկամուտները, 757 մլն մանաթը՝ տեղական, ծախսերի կառուցվածքում այդ ցուցանիշները կկազմեն համապատասխանաբար 32,584 մլն մանաթ և 769,3 մլն մանաթ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս