Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Իսրայելի վարչապետին
 Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Իսրայելի վարչապետին
09:00     30 12 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նամակում ասվում է.

«Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս ադրբեջանա-իսրայելական հարաբերություններին՝ թելադրված մեր ժողովուրդների կամքով, որոնք պատմականորեն ապրել են բարեկամության և փոխըմբռնման պայմաններում։ Գոհունակություն է առաջացնում, որ մեր միջպետական կապերը, որոնք վերջին երեսուն տարիների ընթացքում կառուցվել են այնպիսի ամուր հիմքի վրա, ինչպիսին փոխվստահությունն ու աջակցությունն են, զարգացել են աճողական սկզբունքով՝ հասնելով ներկայիս մակարդակի։ Դուք մեծ ներդրում ունեք մեր երկրների միջև հարաբերությունների ձևավորման և զարգացման գործում։

Այս տարվա նոյեմբերին որոշում է կայացվել Իսրայելում Ադրբեջանի դեսպանություն հիմնելու մասին։ Հուսով եմ, որ դեսպանատան բացումը կնպաստի ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների զարգացմանը։

Համոզված եմ, որ մենք կշարունակենք հաջողությամբ շարունակել համատեղ ջանքերը՝ ուղղված երկու երկրների միջև կապերի խորացմանը, էլ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս