ԱԳՆ ղեկավար. Տարվա ընթացքում 69 երկիր նշել է Ադրբեջանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը
  ԱԳՆ ղեկավար.  Տարվա ընթացքում 69 երկիր նշել է Ադրբեջանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը
16:50     27 12 2022    
2022 թվականին 69 երկիր նշել է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տարվա արդյունքներին վերաբերյալ մամուլի ասուլիսում հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, Ադրբեջանը միշտ հատուկ ուշադրություն է դարձնում այլ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Մասնավորապես, Ադրբեջանի հարաբերությունները Թուրքիայի հետ շարունակել են ակտիվ զարգանալ նաև այս տարի։ Արտգործնախարարի խոսքով՝ 2021 թվականին ստորագրված Շուշայի հռչակագիրը հնարավորություն է տվել էլ ավելի ամրապնդել Բաքվի և Անկարայի միջև համագործակցությունը։

Այս տարվա ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեք անգամ այցելել է Թուրքիա, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երկու անգամ՝ Ադրբեջան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս