Էրդողանը շնորհավորել է Ալիևին: Թուրք-ադրբեջանական միությունը կարևոր գործոն է մեր տարածաշրջանի անվտանգության համար
  Էրդողանը շնորհավորել է Ալիևին:  Թուրք-ադրբեջանական միությունը կարևոր գործոն է մեր տարածաշրջանի անվտանգության համար
13:00     24 12 2022    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ծննդյան օրվա առթիվ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքին, շնորհավորական ուղերձում ասվում է.

«Ձեր վճռական և հեռատես ղեկավարության շնորհիվ եղբայրական Ադրբեջանը վերջին տարիներին մեծ հաջողությունների է հասել և էլ ավելի ամրապնդել իր հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Ձեր ցուցաբերած հաստատակամությունն ու վճռականությունը, մասնավորապես Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման և բարեկարգման գործում, արժանի են համընդհանուր ճանաչման։

Ձեր արժեքավոր ջանքերը՝ ուղղված Ադրբեջանում խաղաղությանն ու բարգավաճմանը, ինչպես նաև՝ ի շահ ապագա սերունդների, մեծ հետաքրքրությամբ և ուրախությամբ են մղվում և ընկալվում ողջ թյուրքական աշխարհի կողմից։

Թուրք-ադրբեջանական միությունը, որը սկիզբ է առնում մեր ժողովուրդների հինավուրց եղբայրական կապերից և ամրագրված «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, կարևոր գործոն է դարձել մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման ապահովման գործում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ալիև  


Լրահոս