Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հայտարարությունը
 Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հայտարարությունը
13:20     23 12 2022    
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ դեկտեմբերի 22-ի հայտարարությունը Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ոչ միայն կողմնակալ է, այլև չի արտացոլում տեղում ստեղծված իրողությունները։ Հանձնակատարը, կարծես թե, հերթական անգամ կիրառել է երկակի ստանդարտներ և ընտրովի մոտեցում այս հարցում։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, Դ.Միյատովիչի հայտարարությունը՝ Ղարաբաղում բնակվող հայ բնակիչների իրավունքների մասին վերջին հակամարտության ընթացքում նրա կողմից՝ անմխիթար հումանիտար իրավիճակի և հարյուր հազարավոր ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման ֆոնին, ինչպես նաև նրա կողմից 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի դեմ մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումների անտեսումը խոսում են նաև Միյատովիչի կողմնակալության մասին։

Միևնույն ժամանակ, Միյատովիչն անտեսում է Հայաստանի ռազմական հանցագործությունները, 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտումը, հակամարտության գոտուց հեռու գտնվող քաղաքներում խաղաղ բնակչության վրա հարձակումների փաստերը, ականային սպառնալիքները, որոնց արդյունքում զոհ է դարձել 276 ադրբեջանցի, հարկադիր վերաբնակների իրենց տներ վերադարձի համար խոչընդոտների առկայությունը։ Ուստի հանձնակատարի հայտարարությունը, մեղմ ասած, հեռու է անկեղծ լինելուց։

Միևնույն ժամանակ, պարզ չէ, թե ինչու է Միյատովիչը կողմնակալ դիրքորոշում ցուցաբերում Լաչինի ճանապարհին խաղաղ ցույցերի հարցում՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի շահագործումը, այդ ռեսուրսների տեղափոխումն Ադրբեջանից Հայաստան և բացառապես մարդասիրական նպատակներով նախատեսված Լաչինի ճանապարհի չարաշահումը։

Բացի այդ, ցանկանում ենք հանձնակատարին հիշեցնել, որ «Լեռնային Ղարաբաղի բնակչություն» հասկացությունը, որին նա վկայակոչում է իր հայտարարության մեջ, գոյություն չունի։ Նախկին «Լեռնային Ղարաբաղի» ադրբեջանցի բնակչությունը վտարվել է այդ տարածքներից՝ Հայաստանի կողմից իրականացվող էթնիկ զտումների տխրահռչակ քաղաքականության արդյունքում, և ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքում ներկայումս բնակվող հայերը չեն ներկայացնում բնակչություն բոլոր հատվածները։

Այսպիսով, Եվրախորհրդի հանձնակատարը ևս մեկ անգամ կասկածի տակ դրեց իր աշխատանքի անկախությունն ու անաչառությունը։ Հանձնակատարի հայտարարությունը չի նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու հանգստությանը։ Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում հանձնակատարին՝ լինել օբյեկտիվ, ինչպես պահանջում է նրա մանդատը, և զերծ մնալ գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են վնասել Եվրոպայի խորհրդի հեղինակությանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս