Պետդեպարտամենտը՝ Բաքվի կողմից Կիևին մարդասիրական օգնություն տրամադրելու մասին. Մենք ողջունում ենք այս քայլը
 Պետդեպարտամենտը՝ Բաքվի կողմից Կիևին մարդասիրական օգնություն տրամադրելու մասին.  Մենք ողջունում ենք այս քայլը
12:49     17 12 2022    
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ հերթական ճեպազրույցում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերում են Ադրբեջանի արձագանքին Ուկրաինայի՝ իրեն էներգետիկ սարքավորումներ տրամադրելու խնդրանքին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտի պաշտոնական կայքին, լրագրողը նշել է, որ «Ռուսաստանը շատ անհանգստացած է այս իրավիճակով. նա այդ ջանքերը չի ընդունում, որպես մարդասիրական օգնության»։

«Ինչպիսի՞ն է ԱՄՆ-ի կարծիքն այս մասին։ Ինչպե՞ս է Ամերիկան արձագանքում նրան, որ Ռուսաստանը խոչընդոտում է մյուս երկրներին օգնել Ուկրաինային»,- հարցրել է լրագրողը։

«Ես կասեի, որ այս հակամարտության ընթացքում, այլ երկրների հետ մեկտեղ, Միացյալ Նահանգները խաղացել են իրենց դերը՝ մեր ուկրաինացի գործընկերներին մարդասիրական և տնտեսական օգնություն տրամադրելու գործում։ Ես չեմ կարող խոսել գազի գեներատորների վերաբերյալ կոնկրետ տեղեկությունների մասին, սակայն կցանկանայի նշել, որ մենք կշարունակենք ողջունել մեր դաշնակիցների և գործընկերների գործողությունները՝ ուղղված Ուկրաինային օգնելուն։ Այդ աջակցությունը կկարողանա ամրապնդել երկրի էներգետիկ ցանցը, այն դարձնել ավելի հուսալի և ունակ՝ դիմակայել Ռուսաստանի մշտական հարձակումներին»,- ասել է Վ.Պատելը:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս