Առաջարկվում է Ղարաբաղում գազի և էլեկտրական գծերի մոնիտորինգ անցկացնել
 Առաջարկվում է Ղարաբաղում գազի և էլեկտրական գծերի մոնիտորինգ անցկացնել
17:01     16 12 2022    
Առաջարկվում է Խանքենդիում՝ Պետնավթընկերության (SOCAR) «Ազերիգազ» արտադրական միավորմանը և «Ազերէներժի» ԲԲԸ-ին պատկանող գազի և էլեկտրական գծերի մոնիտորինգ անցկացնել, որի ծառայության ժամկետը լրացել է։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Միլլի Մեջլիսի այսօրվա լիագումար նիստում նման առաջարկով հանդես է եկել պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն։

«Սա շատ կարևոր խնդիր է և, կարծում եմ, պետք է լինի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պահանջներից մեկը։ Որովհետև հայերի կողմից Ադրբեջանի բնությանը հասցված վնասի հետևանքով Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում մեր ջրային պաշարները նվազել են 17%-ով։ Հնացած գազի և էլեկտրական գծերը կարող են հրդեհի պատճառ դառնալ։ Քանի որ Ադրբեջանի տարածքի միայն 14%-ն է ծածկված անտառներով, հրդեհը կարող է հանգեցնել էկոլոգիական աղետի։ Երկու կազմակերպություններն էլ պետք է առանց հապաղելու մոնիտորինգ անցկացնեն»,- նշել է պատգամավորը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս