Շուշա-Խանքենդի ճանապարհի ակցիայի մասնակից. Մենք պատրաստ ենք օգնել բոլորին՝ անկախ նրանց ազգությունից
  Շուշա-Խանքենդի ճանապարհի ակցիայի մասնակից.  Մենք պատրաստ ենք օգնել բոլորին՝ անկախ նրանց ազգությունից
10:20     16 12 2022    
Մենք պատրաստ ենք օգնել բոլորին՝ անկախ ազգությունից։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է Ադրբեջանի կամավոր բժիշկների ասոցիացիայի անդամ, սրտաբան Մաթանաթ Փաշաևան։

«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ադրբեջանի էկոակտիվիստներին։ Մենք ուզում ենք, որ մեր երկրում պահպանվի մաքուր միջավայր, և մեր բնական ռեսուրսները լինեն մեր պետության և ժողովրդի վերահսկողության ներքո։ Ադրբեջանը բազմազգ պետություն է: Մենք ուզում ենք խաղաղ ապրել։ Ակցիայի տարածքում ունենք բուժկետ։ Մենք այստեղ ենք լինելու մինչև վերջ»,- ասել է նա։

Դիմելով ռուս խաղաղապահներին՝ բժիշկն ասել է. «Մենք պատրաստ ենք ցանկացած հնարավոր բժշկական օգնություն ցուցաբերել։ Մենք պատրաստ ենք օգնել բոլորին՝ անկախ ազգությունից»։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Խանքենդի  


Լրահոս