Կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը
 Կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը
15:47     14 12 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիըուհամեդովի ընդլայնված կազմով հանդիպումից հետո՝ տեղի է ունեցել եռակողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ պետության ղեկավարի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։ Նախ ընդունվել է՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի պետությունների ղեկավարների առաջին գագաթնաժողովի համատեղ հայտարարությունը։

Այնուհետև Թուրքմենստանի Նախարարների կաբինետի փոխնախագահ Բատըր Աթդաևը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը ստորագրել են՝ «Առևտրատնտեսական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը»։

«Գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում 2023-2025 թվականների համագործակցության միջկառավարական շրջանակային ծրագիրը» ստորագրել են՝ Թուրքմենստանի Նախարարների կաբինետի փոխնախագահ Նուրմագոմեդ Ամաննեպեսովը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլուդ Չավուշօղլուն։

«Մաքսային համագործակցության համատեղ խորհրդատվական հանձնաժողովի ստեղծման մասին միջկառավարական փոխըմբռնման հուշագիրը» ստորագրել են՝ Թուրքմենստանի Մաքսային պետական կոմիտեի նախագահ Մաքսաթ Խուդայգուլիևը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը:

«Էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման միջգերատեսչական փոխըմբռնման մասին հուշագիրը» ստորագրել են՝ «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահ Բատըր Ամանովը, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմազը։

«Տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման մասին փոխըմբռնման միջգերատեսչական հուշագիրը» ստորագրել են՝ Թուրքմենստանի Նախարարների կաբինետին առընթեր տրանսպորտի և կապի գործակալության գլխավոր տնօրեն Մամեդխան Չակիևը, Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը և Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Ադիլ Գարաիսմայիլօղլուն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Թուրքմենստան  


Լրահոս