Էրդողան. Պատերազմը, որը վերջ դրեց 30 տարվա օկուպացիային, ԹՊԿ-ի հաջողությունն է
  Էրդողան.  Պատերազմը, որը վերջ դրեց 30 տարվա օկուպացիային, ԹՊԿ-ի հաջողությունն է
15:48     14 12 2022    
Հայրենական պատերազմը, որը վերջ դրեց 30-ամյա օկուպացիայի (ԹՊԿ) հաջողությունն է։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարների առաջին եռակողմ գագաթնաժողովում։

Նրա խոսքով, ԹՊԿ-ի նպատակն է հանդիսանում գնահատել տարածաշրջանային և միջազգային հնարավորությունները՝ հանուն բարգավաճման։ «Հյուսիսային Կիպրոսի՝ թուրքական պետությունների կազմակերպությանը որպես դիտորդի մասնակցությունը ավելի ամրապնդեց մեր համերաշխությունը»,- ասել է նա։

Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան հանդես է գալիս ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի օգտին և բոլոր ջանքերը գործադրում է այդ ուղղությամբ։

Նշենք, որ Թուրքմենբաշիում անցկացվում է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Թուրքմենստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Թուրքիա  


Լրահոս