Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն առաջիկա շաբաթներին
 Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն առաջիկա շաբաթներին
09:00     14 12 2022    
Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Ավազա քաղաքում Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտգործնախարարների նիստում։

Նախարարը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտից հետո 30-ամյա օկուպացիայի ծանր հետևանքների վերացումը և իրենց հողերից վտարված մեր քաղաքացիների անվտանգ ու արժանապատիվ վերադարձը Ադրբեջանի համար կարևորագույն առաջնահերթություն են։

Բայրամովն ընդգծել է, որ ականներով և այլ պայթուցիկ նյութերով տարածքների աղտոտումը վերականգնողական և շինարարական աշխատանքների ամենալուրջ խոչընդոտն է։

«Ադրբեջանը հաստատակամ է Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններ կառուցել միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգման հիման վրա՝ հակամարտությունը փոխարինելով փոխշահավետ համագործակցությամբ և նորմալ հարևանական հարաբերություններով։ Այդ նպատակով նախատեսվում է առաջիկա շաբաթների ընթացքում հերթական հանդիպում անցկացնել երկու երկրների արտգործնախարարների միջև»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս