Ջեյհուն Բայրամով. Հայաստանը զանգվածաբար նոր ականներ է տեղադրում Ադրբեջանի տարածքում
  Ջեյհուն Բայրամով.  Հայաստանը զանգվածաբար նոր ականներ է տեղադրում Ադրբեջանի տարածքում
18:34     12 12 2022    
Անտեսելով օրեցօր աճող մարդկային կորուստները՝ Հայաստանը հրաժարվում է ականապատ տարածքների մասին ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել։ Ավելին, Հայաստանը զանգվածաբար նոր ականներ է տեղադրում Ադրբեջանի տարածքում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ԱԳՆ կայքին, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով, ականներով և այլ պայթուցիկ նյութերով Ադրբեջանի տարածքների զանգվածային աղտոտումը՝ հիմնական սպառնալիք է հանդիսանում հետհակամարտային շրջանում իրականացվող աշխատանքների համար։

«Ադրբեջանը բարձր է գնահատում ԵՄ-ի մարդասիրական օգնությունը ականազերծման ոլորտում։ Սակայն, հաշվի առնելով խնդրի մասշտաբն ու լրջությունը, այս պայքարում մեծ նշանակություն ունի միջազգային համերաշխությունն ու աջակցությունը»,- ընդգծել է Դ.Բայրամովը։

Նա ասել է նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր՝ ականների պայթյունների զոհ է դարձել 268 ադրբեջանցի, նրանցից 45-ը զոհվել է, ևս 223-ը՝ վիրավորվել։ Ականների պայթյունների զոհ են դարձել 9 երեխա և դեռահաս, մեկ կին և ԶԼՄ-ների 3 ներկայացուցիչներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս