Թուրքիայի դեսպան. «Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժությունները բավականին հաջող էին
  Թուրքիայի դեսպան.  «Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժությունները բավականին հաջող էին
14:40     12 12 2022    
«Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժությունները՝ ադրբեջանցի և թուրք զինվորականների մասնակցությամբ, բավականին հաջող անցան:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին։

Նրա խոսքով, Ադրբեջանում թուրքական զորավարժությունների նման զորավարժություններ են անցկացվել: «Դրանք անցկացվեցին միանգամից 4 վայրերում և բավականին հաջող»:

Ջահիտ Բաղչին հավելել է, որ թուրք-ադրբեջանական հիմնական կապը Շուշայի հռչակագիրն է, որը ենթադրում է կողմերի միջև կապերի խորացում բոլոր ոլորտներում։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս