ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չի ընդունել հակաադրբեջանական փաստաթուղթը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չի ընդունել հակաադրբեջանական փաստաթուղթը
10:40     12 12 2022    
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չի ընդունել 2023 ֆինանսական տարվա երկրի պաշտպանական բյուջեի նախագծում հայամետ կոնգրեսականների առաջարկած հակաադրբեջանական ուղղումները։

Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին օրենքին (NDAA), որը ներառում է 858 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջե, կողմ է քվեարկել 350 կոնգրեսական, հայտնում է Zinvor.info-ն։

Փաստաթղթին դեմ են քվեարկել հայամետ կոնգրեսականներ՝ դեմոկրատներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փելոնը, Ջուդի Չուն և հանրապետական Գաս Բիլիրակիսը։

Թիվ 682 և 724 փոփոխությունները արգելք էին նախատեսում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս