Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է 2023 թվականի պետական ​​բյուջեն
Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է 2023 թվականի պետական ​​բյուջեն
14:23     09 12 2022    
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարան) ուրբաթ օրը լիագումար նիստում երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ 2023 թվականի պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 30 մլրդ 773,978 մլն մանաթ, ծախսերը՝ 33 մլրդ 353,278 մլն մանաթ։ Այսպիսով, դեֆիցիտը կանխատեսվում է 2 մլրդ 579,3 մլն մանաթի կամ ՀՆԱ-ի 2,4%-ի մակարդակում։

Եկամուտների կառուցվածքում Պետական նավթային հիմնադրամից հաջորդ տարվա պետական բյուջե տրանսֆերտները կանխատեսվում են 11 մլրդ 280 մլն մանաթի մակարդակում։

2023 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 2,7 տոկոս մակարդակում, միջին տարեկան գնաճը 6,9 տոկոս է։

2022 թվականի պետբյուջեի եկամուտների կանխատեսումը կազմում է 29 մլրդ 197,8 մլն մանաթ, իսկ ծախսերը՝ 32 մլրդ 303,8 մլն մանաթ։ 2022 թվականի պետբյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է 3 մլրդ 106 մլն մանաթի կամ ՀՆԱ-ի 2,7%-ի սահմաններում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բյուջե  


Լրահոս