Եվս 13 իրանցի է ժամանել Խանքենդի. ի՞նչ է կատարվում. ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐ
 Եվս 13 իրանցի է ժամանել Խանքենդի. ի՞նչ է կատարվում.  ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐ
13:32     07 12 2022    
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ 14 պոտենցիալ դիվերսանտների Ղարաբաղ ներթափանցման շուրջ սկանդալը դեռ չի մարել, երբ Իրանից Խանքենդի են ժամանել այս երկրի ևս 13 քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ Qafqazinfo-ին հղումով, այս խումբը Ղարաբաղ է ժամանել նախորդից 6 օր անց՝ նոյեմբերի 30-ին։

Դրանք Իրանի հետևյալ քաղաքացիներն են.

- Գոդարզի Նաջմեդին Աբեդին
- Գոդարզի Բահման Զաբիհոլլահ
- Գոդարզի Մոհսեն Ռեզա
- Բանայ Մոստաֆա Մոհամմադ
- Ֆադաիիպորդանջանի Աֆրասիաբ Մահմուդ
- Վեզնեժադի Ֆարշադ Դոլաթալի
- Մորադազար Մոհսեն Զարբալի
- Շաֆաղաթ Ամինջան Ռամեզան Էզնոլահ
- Բովեյրան Ղաֆուր Բեմոնաղա
- Բե Զադե Ֆարիբոր Մադաթ
- Ֆաթահի Սահիբ Մաջիդ Ալիբաբա (Fatahi Shakib Majid Alibaba)
- Հաքիմզադե Ղանբար Ալլահմոր
- Աբդուլահի Ղոլամռեզա Ալի

Այսպիսով, ակնհայտ է, որ Իրանի քաղաքացիների ներթափանցումը Ադրբեջանի տարածք՝ Ղարաբաղ, գնալով ավելի զանգվածային է դառնում։ Եվ նոյեմբերի 24-ից նոյեմբերի 30-ը 27 իրանցիներ մտել են Ղարաբաղ ռուս խաղաղապահների դիրքերից։ Միաժամանակ երկու խմբերն էլ ժամանել են նույն միկրոավտոբուսով, որը վարում էր ՀՀ քաղաքացի Յուրա Բաղդասարյանը, 34-QA-444 պետհամարանիշով։

Քանի որ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը շարունակում է լռել, այս անգամ լրագրողները, տեսնելով նրանց հորդորների կատարյալ անտեսումը, ոչ թե հարցում են ուղարկել դիվանագիտական ներկայացուցչություն, այլ իրենք իրենց հարց են տալիս՝ ի՞նչ է կատարվում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս