«Մենք հատուկ նշանակություն ենք տալիս ԱՄԷ-ի հետ մեր հարաբերություններին»
 «Մենք հատուկ նշանակություն ենք տալիս ԱՄԷ-ի հետ մեր հարաբերություններին»
12:32     02 12 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանին։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով «Ազերթաջ» լրատվական գործակալությանը, նամակում ասվում է.

«Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Արաբական Միացյալ Էմիրությունների հետ մեր բարեկամական հարաբերություններին, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և աջակցության վրա։ Վերջին երեսուն տարիների ընթացքում ամրապնդվել են կրոնական և մշակութային արմատներով կապված մեր երկրների հարաբերությունները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում մեր համագործակցությունը զարգացել է դինամիկ և կայուն։

Վստահ եմ, որ մենք կշարունակենք մեր համատեղ ջանքերը՝ ուղղված մեր միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը, համագործակցության ընդլայնմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄԷ  


Լրահոս