Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևի կապակցությամբ
 Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևի կապակցությամբ
13:38     01 12 2022    
«Ֆրանսիայի Սենատի կողմից 2022 թվականի նոյեմբերի 15-ին հայտնի բանաձևերի ընդունումից հետո, այդ երկրի Ազգային ժողովը նոյեմբերի 30-ին նույնպես կանխակալ քաղաքական ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեմ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ, կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար ակտ ընդունելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հայտարարության մեջ՝ կապված Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևի հետ։

«Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից ընդունված այս բանաձևերը նշանավորում են Ֆրանսիայի օրենսդիր մարմնի վերածումը քաղաքական արկածախնդրության ասպարեզի: Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի այս բանաձևը և այն համարում ենք քաղաքական երեսպաշտություն»,- ասված է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Միլլի-Մեջլիս   Ֆրանսիա  


Լրահոս