Գլխավոր քարտուղարի խորհրդական. Ադրբեջանը ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկերն է
  Գլխավոր քարտուղարի խորհրդական.  Ադրբեջանը ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկերն է
17:23     22 11 2022    
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկերն է:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հանրային դիվանագիտության հարցերով խորհրդական Բայբա Բրաժեն ADA համալսարանում «Կանայք՝ հանուն կայուն վաղվա» տեսահամաժողովում։

«Ադրբեջանը ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկերն է: Մեր հարաբերությունների պատմությունը սկսվում է 1992 թվականից։ 1994 թվականին Ադրբեջանը միացավ ՆԱՏՕ-ի խաղաղապահ ծրագրին և ներկայացվեց Կոսովո ուղարկված խաղաղապահների կազմում։ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև կա փոխըմբռնում, և երկու կողմերն էլ նպաստում են միջազգային անվտանգությանը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականը։

Բայբա Բրաժեն ընդգծել է, որ իրենք բարձր են գնահատում Ադրբեջանի մարդասիրական օգնությունը Ուկրաինային։
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Ադրբեջան  


Լրահոս