ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն այցելել է Միլլի Մեջլիս
 ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն այցելել է Միլլի Մեջլիս
18:00     18 11 2022    
Միլլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի կոմիտեի նախագահ Սամեդ Սեիդովը հանդիպել է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Քեմերոն Միլարդի հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Միլլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Զրույցի ընթացքում Սամեդ Սեիդովն ընդգծել է, որ մեր երկիրը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության կողմնակից է, պատմել է Ադրբեջանի պետության խաղաղ նախաձեռնությունների մասին։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղ բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ։ Նա նշել է, որ ներկայումս ջանքերն ուղղված են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

Զրույցի ընթացքում Ս.Սեիդովը Ֆրանսիայի Սենատի կողմից օրերս ընդունված հակաադրբեջանական բանաձևը գնահատել է որպես անարդար մոտեցում։ Նա նշել է, որ մեր երկիրը նավթագազային խոշոր նախագծեր է իրականացնում և հանդիսանում է Եվրամիության ռազմավարական գործընկերը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Քեմերոն Միլարդը հայտարարել է, որ նրա երկիրը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հյուրը ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման կարևորոթյունը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս