ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում. ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական
 ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում.  ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական
11:01     17 11 2022    
ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ զբաղվում է միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, այս մասին հայտարարել է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Ֆիլիպ Ռիկերը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

«Ինձ թվում է՝ այն զարգացել է մինչև այն կետը, որ մենք կարող ենք կոնսենսուսի հաշվին վերջ դնել այս մանդատին: Այնուամենայնիվ, մանդատն ինքնին բավականին օգտակար է։ Թեև Մինսկի խմբի համանախագահների միջև փոխգործակցությունն այլևս չի գործում։ Եվ մենք անմիջականորեն մասնակցում ենք [հակամարտության կողմերի] հետ նրանց խաղաղ գործընթացին»,- ասել է դիվանագետը:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս