ՄՄ նախագահ. Բանաձևի հետևանքների համար պատասխանատվությունը ընկնում է ֆրանսիական կողմի վրա
  ՄՄ նախագահ.  Բանաձևի հետևանքների համար պատասխանատվությունը ընկնում է ֆրանսիական կողմի վրա
17:56     16 11 2022    
«Մենք կոչ ենք անում Ֆրանսիայի Սենատին հրաժարվել՝ Հարավային Կովկասի գործընթացներին և ժողովուրդների ճակատագրին անօրինական միջամտելու փորձերից, հայերին ներկայացնել որպես ագրեսիայի զոհ և հրահրել հակամարտություն, որը դարձել է պատմություն»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է՝ Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։

«Կասկած չկա, որ Ֆրանսիայի Սենատի կողմից՝ հայկական կեղծ քարոզչության ազդեցության տակ և քաղաքական դիվիդենտներ ստանալու մտադրությամբ ընդունված բանաձևի բացասական հետևանքների համար պատասխանատվությունը՝ ընդհանուր առմամբ ընկնելու է ֆրանսիական կողմի վրա»,- հավելել է Գաֆարովան։
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա   Ադրբեջան  


Լրահոս