ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար. Փարիզն ամբողջությամբ վարկաբեկել է իրեն որպես միջնորդ Բաքվի և Երևանի միջև
  ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար.  Փարիզն ամբողջությամբ վարկաբեկել է իրեն որպես միջնորդ Բաքվի և Երևանի միջև
17:36     16 11 2022    
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի կոմիտեի նախագահ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը կարծում է, որ Ֆրանսիայի Սենատի կողմից հակաադրբեջանական բանաձևի ընդունումից հետո, Փարիզն ամբողջությամբ վարկաբեկեց իրեն որպես միջնորդ Բաքվի և Երևանի միջև բանակցություններում։

«Ֆրանսիայի Սենատի վերջին բանաձևը (ընդունվել է 2022 թվականի նոյեմբերի 15-ին) այնքան հեռու է իրականությունից և կողմնակալ է, որ չնայած իր ողջ անարժեքությանը, այն ունի շատ կոնկրետ նշանակություն։ Ֆրանսիան ամբողջությամբ վարկաբեկել է իրեն, որպես բանակցություններում միջնորդ»,- չորեքշաբթի գրել է Սամեդովը Twitter-ում:

«Ինտերֆաքս-Ազերբայջան»-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Ֆրանսիայի Սենատի բանաձևը մերժվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից։ Բաքվում նշել են, որ այն կրում է սադրիչ բնույթ, պարունակում է կեղծ ու զրպարտչական հաստատումներ և ուղղված է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելուն։

Ադրբեջանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ այս բանաձևը իրավական ուժ չունի ու «ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս Ֆրանսիայի կողմնակալ և միակողմանի քաղաքական դիրքորոշումը՝ որպես երկրի, որը հայտարարել է խաղաղ գործընթացին աջակցելու իր մտադրության մասին»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԽԽՎ   Ադրբեջան  


Լրահոս