Ֆրանսիացի սենատոր. Ադրբեջանի դեմ բանաձևը տեղին չէ
  Ֆրանսիացի սենատոր.  Ադրբեջանի դեմ բանաձևը տեղին չէ
10:47     16 11 2022    
Ֆրանսիական La Provence օրաթերթը անդրադարձել է Սենատի ընդունած հակաադրբեջանական բանաձևին։

Պարբերականը նշում է, որ պատժամիջոցների կիրառման առաջարկը, որը նշված է բանաձևում, պարտադիր բնույթ չի կրում։

Բանաձևն առաջ է քաշել Հանրապետական խմբակցության նախագահ Բրունո Ռիտեյլոն, դրան կողմ է քվեարկել 295 սենատոր, դեմ՝ մեկը, իսկ 36 հոգի ձեռնպահ է մնացել։

Ֆրանսիացի քաղաքական գործիչ, Էր դեպարտամենտից սենատոր Նիկոլ Դյուրանթոնը բացատրել է, որ իր խմբակցության մեծամասնությունը ձեռնպահ է մնացել քվեարկությանը մասնակցելուց՝ համարելով, որ փաստաթուղթը «չի հերքում հրատապությունը, բայց, ամենայն հավանականությամբ, անտեղի է թվում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆրանսիա  


Լրահոս