ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաստատման է ներկայացվել Ադրբեջանի նախաձեռնած բանաձևը
 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաստատման է ներկայացվել Ադրբեջանի նախաձեռնած բանաձևը
11:39     12 11 2022    
Ադրբեջանի նախաձեռնած «Անհայտ կորած անձանց մասին» բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաստատման է ներկայացվելու դեկտեմբերին կայանալիք 77-րդ նստաշրջանում, հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ին։

Տեղեկացնելով բանաձևի մասին՝ Ադրբեջանի ներկայացուցիչն ասել է, որ բանաձևի նախագծում խոսվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խստիվ պահպանման, հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց հարազատներին նրա ճակատագրի մասին տեղեկության տրամադրման անհրաժեշտության մասին:

Նշվում է, որ այս բանաձևը Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում քննարկվելիք յոթ փաստաթղթերից մեկն է։ Որպես փաստաթղթի համահեղինակ հանդես են եկել ՄԱԿ-ի 63 անդամ երկրներ:
Zinvor.info

Հեշթեգներ. ՄԱԿ   Ադրբեջան  


Լրահոս