Ադրբեջանի ԱԳՆ. Ֆրանսիան չի արձագանքել Սենատին ուղղված ադրբեջանցիների միջնորդությանը
  Ադրբեջանի ԱԳՆ.  Ֆրանսիան չի արձագանքել Սենատին ուղղված ադրբեջանցիների միջնորդությանը
17:00     11 11 2022    
«Ինչպես տեսնում եք, մեր մի խումբ հայրենակիցների նախաձեռնությունը՝ ի նշան մեր երկրի նկատմամբ անարդար վերաբերմունքի դեմ բողոքի, կարճ ժամանակում լայն աջակցություն է ստացել»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցին։

«Ըստ տեղեկությունների՝ այս նախաձեռնությանը իրենց ստորագրություններով աջակցել են ոչ միայն Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցիները, այլև մի շարք այլ երկրների մեր հայրենակիցները։ Այս քայլերը մեր հայրենակիցների համերաշխության ու միասնության օրինակ են։ Ուրախալի է, որ այս խնդրագիրը նշված պորտալում տեղադրված այլ խնդրագրերի համեմատ ավելի մեծ աջակցություն է ստացել։ Չնայած դրան, Ֆրանսիան դեռ չի արձագանքել ադրբեջանցիների այս խնդրանքին։ Սպասում ենք արձագանքի մեր հայրենակիցների կոչին և նրանց արդարացի դժգոհությանը ֆրանսիացի խորհրդարանականներից, ովքեր պնդում են, որ իրենք միշտ զգայուն են հասարակական կարծիքի նկատմամբ»,- ասել է ԱԳՆ խոսնակը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս