Իլհամ Ալիևը թուրքական պետությունների ղեկավարներին հրավիրել է Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր
 Իլհամ Ալիևը թուրքական պետությունների ղեկավարներին հրավիրել է Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր
12:11     11 11 2022    
Ադրբեջանը լայնածավալ ստեղծագործական աշխատանք է տանում օկուպացիայից ազատագրված տարածքներում։ Նախկին հարկադիր վերաբնակների հայրենի հողեր վերադարձի համար իրականացվում է «Մեծ վերադարձ» ծրագիրը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նոյեմբերի 11-ին Սամարղանդում՝ Թուրքական պետությունների կազմակերպության IX գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանը լայնածավալ ստեղծագործական աշխատանք է տանում օկուպացիայից ազատագրված տարածքներում։ Այս գործընթացում թուրքական ընկերությունները որպես կապալառուներ ակտիվորեն ներգրավված են բազմաթիվ ենթակառուցվածքային նախագծերում», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

Պետության ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեք անգամ եղել է ապաօկուպացված տարածքներում՝ Շուշայում, Ֆիզուլիում, Զանգիլանում և Ջաբրայիլում. «Ես մյուս թուրքական պետությունների ղեկավարներին հրավիրում եմ Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր։ Օգտվելով առիթից՝ երախտագիտություն եմ հայտնում Ուզբեկստանի նախագահ Շևքեթ Միրզիյոևին և Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ուզբեկստանի կողմից Ֆիզուլիի շրջանում կառուցվելիք դպրոցի և Ղազախստանի կողմից կառուցվելիք ստեղծագործական կենտրոնի համար։ Սա այն եղբայրության դրսևորումն է, որը գոյություն ունի Ադրբեջանի և Ուզբեկստանի, Ադրբեջանի և Ղազախստանի ժողովուրդների միջև»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս