Նախարար. Առաջին հերթին պետք է միջոցներ հատկացնենք ազատագրված տարածքների վերականգնման համար
  Նախարար.  Առաջին հերթին պետք է միջոցներ հատկացնենք ազատագրված տարածքների վերականգնման համար
17:35     10 11 2022    
Առաջին հերթին պետք է միջոցներ հատկացնենք օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման համար։

Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, փոխանցում է Zinvor.info-ն։

«Մենք պետք է միջոցներն ուղղենք այս տարածքներից վտարված մեր հայրենակիցների վերադարձին, աշխատատեղերի բացմանը։ Սահմանների պաշտպանությունը նույնպես կարևորագույն խնդիրներից է։ Այլ հարցերի լուծմանը գումարներ կհատկացվեն պետբյուջեի հնարավորությունների սահմաններում, այնքան՝ որքան թույլ են տալիս մեր եկամուտները»,- ասել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախարար   Ադրբեջան  


Լրահոս