Ադրբեջանում առաջարկվում է նահատակների ընտանիքների անդամների եկամուտներն ազատել հարկերից
 Ադրբեջանում առաջարկվում է նահատակների ընտանիքների անդամների եկամուտներն ազատել հարկերից
14:58     10 11 2022    
Ադրբեջանում առաջարկվում է ամբողջությամբ ազատել հարկերից՝ նահատակի կարգավիճակ ստացած քաղաքացիների ծնողների, այրիների (ամուսինների) և երեխաների ցանկացած վարձու աշխատանքից ամսական եկամուտը։

Zinvor.info-յի փոխանցմամբ, նման առաջարկով հանդես է եկել՝ Միլլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության կոմիտեի անդամ Ալի Մասիմլին։

«Կարծում եմ, որ այս կատեգորիայի քաղաքացիների եկամուտները պետք է ամբողջությամբ ազատվեն հարկերից»,- ասել է պատգամավորը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նահատակ  


Լրահոս