Բայրամով. Հայաստանը բանակցությունների իմիտացիայով է զբաղվել 30 տարվա ընթացքում
  Բայրամով.  Հայաստանը բանակցությունների իմիտացիայով է զբաղվել 30 տարվա ընթացքում
11:27     05 11 2022    
Հայրենական պատերազմում Շուշայի գործողությունը անխուսափելի դարձրեց Հայաստանի պարտությունը: 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հայտարարությունը հանդիսանում է՝ ռազմի դաշտում մեր տարած հաղթանակի հաստատումն ու ապացույցը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին նոյեմբերի 8-ին՝ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը իր ելույթում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, արդեն երկու տարի է, ինչ Ադրբեջանում տոները նշվում են բոլորովին այլ զգացումով։ «Երկու տարի առաջ Ադրբեջանի ժողովուրդը սերտորեն համախմբվեց նախագահ Իլհամ Ալիևի շուրջը և օրինակ հանդիսացավ աշխարհի համար, մեր հողերը ազատագրվեցին օկուպացիայից։ 1980-ական թվականների վերջից Հայաստանը տարածքային պահանջներ է ներկայացրել Ադրբեջանին։ Այս ընթացքում մեր հողերի 20 տոկոսը օկուպացվել է»,- ասել է նա։

Նախարարը հիշեցրել է, որ շուրջ 30 տարվա ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձև է ընդունվել, համապատասխան բանաձևեր են ընդունել նաև այլ միջազգային կազմակերպությունները։

«Չնայած այս ամենին, Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը շարունակվել է, և Երևանը վարել է ապօրինի բնակեցման քաղաքականություն։ Հայաստանը զբաղվել է նաև բանակցությունների իմիտացիայով։ Շուրջ 30 տարի ադրբեջանական կողմը հավատարիմ է եղել խնդրի խաղաղ լուծմանը։ Հայաստանում ագրեսիվ դոկտրինի ընդունումը և 2020 թվականի հուլիսին ռազմական սադրանքի իրականացումը գործնականում անհրաժեշտություն առաջացրեցին ռազմական և քաղաքական միջոցներով ազատագրել մեր հողերը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական բանակը հակահարձակողական գործողություն է իրականացրել՝ ի պատասխան Հայաստանի սադրանքների։ Այդ գործողությունն անցկացվել է Ադրբեջանի տարածքում»,- հայտարարել է արտգործնախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս