Ադրբեջանը, Ռուսաստանը և Հայաստանը կարող են միջխորհրդարանական բանակցություններ անցկացնել
 Ադրբեջանը, Ռուսաստանը և Հայաստանը կարող են միջխորհրդարանական բանակցություններ անցկացնել
11:15     04 11 2022    
Այս ամիս Ադրբեջանը, Ռուսաստանը և Հայաստանը կարող են եռակողմ միջխորհրդարանական բանակցություններ անցկացնել:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը, Ռուսաստանը և Հայաստանը խորհրդակցություններ են սկսել եռակողմ միջխորհրդարանական շփումների ակտիվացման շուրջ։

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել էր, որ ՌԴ Դաշնային խորհուրդը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահությունն ամրապնդելու նպատակով սկսել է եռակողմ միջխորհրդարանական շփումները:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան   Հայաստան  


Լրահոս