Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են, որպեսզի ԵՄ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին դառնա մշտական
 Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են, որպեսզի ԵՄ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին դառնա մշտական
17:49     03 11 2022    
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն հույս ունի, որ ԵՄ դիտորդների առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին մշտական կլինի։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամուլի ասուլիսում։

Երկու ամիս ժամկետով Հայաստանում է գտնվում ԵՄ 40 դիտորդներից բաղկացած առաքելությունը։

«Մենք հուսով ենք, որ այս առաքելությունը կլինի մշտական, քանի դեռ դիտորդական մոնիտորինգի կարիք կա։ Կոչ եմ անում ավելացնել դիտորդների թիվը, որպեսզի վստահ լինենք, որ սահմանի ցանկացած հատվածում, որը վտանգի տակ է, հնարավորություն կա հաշվետվություն տրամադրել տեղի ունեցողի մասին»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում ԵՄ ԱԳՆ ղեկավարները պաշտոնապես հաստատել են՝ Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան 40 դիտորդներ ուղարկելու հարցը։ Դիտորդները ժամանել են տարածաշրջան և իրենց աշխատանքը սկսել հոկտեմբերի 20-ին։ Առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս