Պուտինը՝ Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման մասին. շատ օգտակար հանդիպում էր
 Պուտինը՝ Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման մասին.  շատ օգտակար հանդիպում էր
09:45     01 11 2022    
Սոչիում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթի ժամանակ ընդգծել է, որ դա շատ օգտակար հանդիպում էր։

«Մեր բոլորիս կարծիքով՝ շատ օգտակար հանդիպում էր։ Այն լավ մթնոլորտ է ստեղծել որոշ հիմնարար հարցերի շուրջ ապագա հնարավոր պայմանավորվածությունների համար։ Այսօր պայմանավորվեցինք համատեղ հայտարարության շուրջ։ Անկեղծ ասեմ՝ ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել։ Որոշ բաներ հեռացվել են մասնագետների կողմից նախապես մշակված տեքստից», - ասել է Ռուսաստանի առաջնորդը:

Պուտինի խոսքով՝ այսօրվա քննարկումը խոսում է այն մասին, որ «մենք կարող ենք պայմանավորվել նաև մեր բոլոր երկրների ապագայի մասին»: «Երբ ասում եմ մեր բոլոր երկրների, նկատի ունեմ և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ տարածաշրջանի բոլոր երկրները: Քանի որ հարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված են այս տարածքում ապրող բոլոր ժողովուրդները»,- ասել է Պուտինը:

«Այնուամենայնիվ, ես համաձայն եմ ընդհանուր գնահատականի հետ, որ հանդիպումը օգտակար էր, և դա պայմաններ է ստեղծում իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված հետագա քայլերի համար»։
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Ալիև   Փաշինյան  


Լրահոս