ԱՄՆ Պետդեպ. «Մենք չենք մեկնաբանի ՌԴ գործողությունները հայ-ադրբեջանական հարցում»
  ԱՄՆ Պետդեպ.  «Մենք չենք մեկնաբանի ՌԴ գործողությունները հայ-ադրբեջանական հարցում»
13:30     29 10 2022    
«Շարունակվում են ապակողմնորոշիչ տեղեկություններ, ավելի ճիշտ՝ հավանաբար ապատեղեկատվություններ, որոնք գալիս են Մոսկվայից, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի հետ կապված մեր մտադրություններին, Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ այս երկու երկրների գործընկերն է եղել»։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

«Ես կոնկրետ չեմ մեկնաբանի Ռուսաստանի Դաշնության ջանքերը, միայն կասեմ, որ այս երկու երկրներն են, որ պետք է որոշեն, թե որ մոտեցումն են կիրառելու առաջիկա բանակցությունների ընթացքում։ Աշխարհը գիտի Ռուսաստանի պատմությունը, երբ խոսքը վերաբերում է իր հարևաններին: 2008 թվականին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և շարունակվող դաժան ներխուժումն Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան չի հարգում իր հարևանների ինքնիշխանությունը և դժվար թե երկարաժամկետ հուսալի գործընկեր լինի: Մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին վերջ տալ բռնությանը և հաստատել կայուն և համապարփակ խաղաղություն, որն այնքան շատ են ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները»,-ասել է Փրայսը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Պետդեպ  


Լրահոս