Ինչպես փոխանցում է
Zinvor.info-ն, հոկտեմբերի 22-ին Ստամբուլում կայացել է՝ ԻՀԿ անդամ երկրների տեղեկատվության նախարարների 12-րդ հանդիպումը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների բաժնի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են 57 երկրների նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հանդիպման արդյունքում ընդունվել է Ստամբուլի հռչակագիրը եւ համապատասխան բանաձեւը։ Ադրբեջանը այս փաստաթղթերում ներառել է հետևյալ կետերը.
- Մենք ԻՀԿ Գլխավոր քարտուղարության տեղեկատվության դեպարտամենտին կոչ ենք անում՝ կազմակերպել լրագրողների այցերը այն անդամ երկրներ, որոնք բախվում են մարդասիրական լուրջ մարտահրավերների, ինչպիսիք են ականների խնդիրը, ռազմական ագրեսիան և հակամարտությունների արդյունքում իսլամական մշակութային ժառանգության ոչնչացումը:
-Ադրբեջանի այլ տարածքներում տեղի ունեցած պատմամշակութային հուշարձանների դիտավորյալ ոչնչացումը և վիրավորանքը, Հայաստանի Հանրապետության ագրեսիայի հետևանքով իսլամական կրոնի հետ կապված հետքերի ոչնչացումը կանխելու նպատակով, մենք կոչ ենք անում՝ այդ մասին ավելի լայն տեղեկատվության տարածել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում։
- Անդամ պետությունների զանգվածային լրատվամիջոցներին կոչ ենք անում՝ աշխարհի ուշադրությունը հրավիրել ոչ մահմեդական երկրներում իսլամական մշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր ոչնչացման և պղծման գործողությունների վրա, մասնավորապես այն շրջաններում, որտեղ տեղի մահմեդական համայնքները ենթարկվել են էթնիկ զտումների:
Վերջին կետում նշվում է՝ Հայաստանի տարածքում պատմականորեն ադրբեջանական ժողովրդին պատկանող մշակութային և կրոնական հուշարձանների հետքերի կանխամտածված ոչնչացման մասին։