Մարտեր Արազի երկայնքով - Աղբենդի ազատագրում
 Մարտեր Արազի երկայնքով -  Աղբենդի ազատագրում
13:38     22 10 2022    
Աղբենդ սահմանային ուղեկալի համար մարտը տևել է ավելի քան վեց ժամ։

Այս մասին Zinvor.info-յին ասել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) գեներալ-մայոր Միսիր Ալիևը։

Նա նշել է, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ երկրի բարձրագույն ղեկավարության կողմից դրված հիմնական խնդիրը՝ ադրբեջանա-իրանական պետական սահմանի 132 կիլոմետրանոց հատվածի ազատագրումն էր հայերից։

«Մենք բարձրագույն հրամանատարությունից ստացել ենք նաև ադրբեջանա-հայկական պետական սահմանի ռազմավարական բարձունքները թշնամուց մաքրելու և այն վերականգնելու առաջադրանքը։ Բարթազի ուղղությամբ հայերը գրադից ու ականանետներից կրակի են ենթարկել մեզ։ Մենք ամրապնդել ենք մեր դիրքերն այս ուղղությամբ և հետ ենք մղել հակառակորդի գրոհը»,- ասել է գեներալ-մայորը։

Նա ընդգծել է, որ տրված առաջադրանքն ամբողջությամբ ավարտելու համար շարժում է սկսվել Աղբենդի սահմանային ուղեկալի ուղղությամբ։

«Այս ուղղությամբ վեց ժամից ավելի կռվել ենք հայկական զինված ուժերի ստորաբաժանումների դեմ։ Արդյունքում մենք ոչնչացրել ենք հայերի ստորաբաժանումները, և Աղբենդի սահմանային ուղեկալը ամբողջությամբ մաքրել ենք թշնամուց։ Ինձ բախտ է վիճակվել այդ մասին զեկուցել Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևին։ Այսպիսով, Պետական սահմանապահ ծառայությունը պաշտպանության տակ է առել ադրբեջանա-իրանական պետական սահմանի 132 կիլոմետրանոց հատվածը»,- ասել է Մ.Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Մարտեր   Արազ   Աղբենդ  


Լրահոս