Էրդողան. Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցում խնդիր չեմ տեսնում
  Էրդողան.  Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցում խնդիր չեմ տեսնում
18:22     14 10 2022    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցում խնդիր չի տեսնում։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Նա հիշեցրել է Չեխիայի մայրաքաղաքում կայացած հանդիպումները. «Պրահայում մենք հանդիպեցինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ավելի ուշ տեղի ունեցավ պատվիրակությունների հանդիպումը։ Մենք խոսել ենք այս հարցերի շուրջ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Թուրքիա  


Լրահոս