Ադրբեջանի նախագահ. Մենք ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը լրացնելու ենք ավելի կոնկրետ բովանդակությամբ
  Ադրբեջանի նախագահ.  Մենք ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը լրացնելու ենք ավելի կոնկրետ բովանդակությամբ
10:15     12 10 2022    
Արդեն վեց ամիս է՝ Ադրբեջանն ու Ղրղզստանը պաշտոնապես հանդիսանում են ռազմավարական գործընկերներ։

ԱԶԵՐԹԱՋ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Բիշքեկում կայացած՝ Ադրբեջանի և Ղրղզստանի միջև ընդլայնված կազմով առաջին միջպետական խորհրդի նիստում։

Պետության ղեկավարը, նշելով, որ Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը ստորագրվել է Բաքվում՝ Ղրղզստանի նախագահ Սադըր Ժապարովի այցի ժամանակ, ասել է, որ այսօր նեղ շրջանակում կայացած հանդիպման ժամանակ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել այն մասին, թե ինչպես է այն հաջողությամբ իրականացվում. «Մենք այն լրացնելու ենք ավելի կոնկրետ բովանդակությամբ։ Կարծում եմ, որ համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծման որոշումը հանդիսանում է նման գործոններից մեկը»,- ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս