Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ վրացական լրատվամիջոցներին հղումով, այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
Նախօրեին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում հայտարարեց Բաքու-Թբիլիսի-Երևան հարթակի ստեղծման կարևորության մասին՝ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Այս ձևաչափով նա առաջարկում է քննարկել էներգետիկայի, հաղորդակցությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր խնդիրներ։
«Թբիլիսին պատրաստ է լինել մի վայր, որտեղ մեր հարևանները կարող են հանգիստ և խաղաղ երկխոսություն վարել՝ բանակցություններից կոնկրետ արդյունքներ ստանալու և մեր տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար»,- ասել է նա լրագրողներին։